Список армянских имен на сайте Тегеранской епархии (3)

Ա  Բ  Գ  Դ  Ե         Զ  Է  Ը  Թ  Ժ  Ի  Լ  Խ  Ծ  Կ  Հ  Ձ  Ղ  Ճ  Մ  

Յ  Ն  Շ  Ո  Չ  Պ  Ջ  Ռ  Ս  Վ  Ւ  Ր  Ք  Տ  Փ  Ց  Օ  Ֆ


Յ


Յակինթ (Yakint') Ա) Շուշանազգիներին պատկանող բոյս, Բ) Թանկագին քար

Յաղթու (Yaght'ow) Տես՝ Յաղթուհի

Յաղթուհի (Yaght'owhi) Յաղթել+ուհի

Յասմիկ (Yasmik) Ծաղկանուն, Եասմիկ

Յասօ (Yaso') Յասմիկ անւան կոչական ձեւ

Յաւերժ (Yawerjh) Յաւերժ

Յաւերժիկ (Yawerjhik) Ծաղկի անուն

Յոյս (Yoys) Յոյս բառից

Յուղաբ (Yowghab) Յուղաբեր անւան կրճատ ձեւ

Յուղիկ (Yowghik) Յուղաբեր անւան կրճատ ձեւ

Յուշիկ (Yowshik) Ա) Անցեալը յիշեցնող, Բ) Զգուշաւոր, դանդաղ

Յուսինէ (Yowsine') Յոյս բառից

 

Ն


Նադիա (Nadia) Ռուս. յոյս: Նադեժդա անւան տարբերակ

Նազ (Naz) Նազ՝ նազանք

Նազան (Nazan) Նազանի անւան կրճատ ձեւ

Նազանի (Nazani) Նազելի, նազանք անող

Նազանք (Nazanq) Նազեր ունեցող

Նազելի (Nazeli) Նազով լի

Նազենի (Nazeni) Նազանք անող

Նազենիկ (Nazenik) Նազենի անւան փաղաքշական ձեւ

Նազէ (Naze') Նազելի անւան տարբերակներից

Նազի (Nazi) Նազիկ անւան կրճատ ձեւ

Նազիկ (Nazik) Նազենիկ անւան կրճատ ձեւ

Նազլու (Nazlow) Նազելի անւան տարբերակներից

Նազուհի (Nazowhi) Նազ+ուհի

Նազուկ (Nazowk) Նազիկ անւան տարբերակ

Նազուտ (Nazowt) Նազ+ուտ«ոտ» նազով, նազելի

Նաթան (Nat'an) Եբր. նւէր

Նաիրա (Naira) Նայիրի անւան տարբերակ

Նաիրէ (Naire') Նայիրի անւան տարբերակ

Նաիրուհի (Nairowhi) Տես՝ Նայիրուհի

Նախշուն (Naxshown) Զարդարուն

 

Նայիրա (Nayira) Նայիրի անւան տարբերակ

Նայիրի (Nayiri) Հայաստանի պատմական անունից

Նայիրուհի (Nayirowhi) Նայիրի+ուհի՝ Նայիրեցի աղջիկ, կին

Նանա (Nana) Նանէ անւան տարբերակ

Նաներ (Naner) Նան՝ տատ բառի յոգնակին

Նանէ (Nane') Արամազդի դուստր, հայոց աստւածուհիներից

Նանիկ (Nanik) Տատիկ անւան հոմանիշը

Նանոր (Nanor) Երաժշտական ձայնարկութիւն

Նանուշ (Nanowsh) Նանուշ՝ նան բառի գգւական ձեւ

Նանօ (Nano') Նանոր անւան կոչական ձեւ

 

Նատաշա (Natasha) Ռուս. տես՝ Նատալիա

Նատալ (Natal) Ռուս. տես՝ Նատալիա

Նատալիա (Natalia) Ռուս. հարազատ

Նարա (Nara) Նարինէ անւան փաղաքշական ձեւ

Նարգիզ(ս) (Nargiz, Nargis) Յուն. ծաղկի անուն

Նարդուհի (Nardowhi) Նարդոս՝ ծաղկանուն+ուհի իգականակերտ մասնիկ

Նարէ (Nare') Նարինէ անւան կրճատ ձեւ

Նարին (Narin) Նարինէ անւան տարբերակներից

Նարինջ (Narinj) Նարինջ պտղանունից

Նարինէ (Narine') Ա) Նար՝ նուռ+ինէ, Բ) Նար՝ կրակ+ինէ, հրեղեն

 

Նելլի (Nelli) Էլէն-Էլիանոր եւ Հելէն անունների գգւական ձեւ

Նեկտար (Nektar) Յուն. քաղցր հիւթ

Նինա (Nina) Ա) Շումեր-ասորական աստւածուհի, Բ) Սլաւ. նիրհել, երազկոտ

Նինել (Ninel) Լենին անւան աջից ձախ ընթերցւած

Նինեթ (Ninet') Նինա անւան Ֆր. փաղաքշական ձեւ: Տես՝ Նինա

Նինօ (Nino') Նինա անւան կոչական ձեւ: Տես՝ Նինա

Նշանուհի (Nshanowhi) Նշան անւան իգականացւած ձեւ

Նոյեմ (Noyem) Ա) Եբր. չքնաղ, գեղեցիկ, Բ) Իմ քաղցրութիւն

Նոյեմզար (Noyemzar) Նոյ նահապետի կնոջ անունը

Նոյեմի (Noyemi) Ա) Եբր. գեղեցիկ, չքնաղ Բ) Իմ քաղցրութիւն

 

Նոյեմիկ (Noyemik) Նոյեմ անւան փաղաքշական ձեւ

Նորա (Nora) Հելէն, Էլիանորա անւան գգւական ձեւ: տես՝ Հելէն

Նորամայր (Noramayr) Նոր+մայր

Նորարեւ (Norarew) Նոր+արեւ

Նորինէ (Norine') Նոր+ինէ իգականակերտ մասնիկով

Նորվարդ (Norvard) Նորավարդ

Նւար (Nwar) Աստւածուհի հայ դիցաբանութեան մէջ

Նուար (Nowar) Տես՝ Նւար

Նւարդ (Nward) Նորավարդ

Նւէր (Nwe'r) Նւէր, ընծայ

 

Նուարդ (Noward) Տես՝ Նւարդ

Նուբար (Nowbar) Պարս. նորահաս միրգ

Նուէր (Nowe'r) Տես՝ նւէր

Նուէրիկ (Nowe'rik) Նուէր+իկ

Նունէ (Nowne') Ասոր. Սրբուհի, մաքրուհի

Նունիա (Nownia) Հայր Աբրահամի մօր անունը

Նունիկ (Nownik) Ասոր. Նունէ անւան փաղաքշական ձեւ

Նունուֆար (Nownowfar) Ծաղկանուն

Նուշէ (Nowshe') «Անուշէ» անւան կրճատ ձեւ

Նուշիկ (Nowshik) Անուշիկ անւան կրճատ ձեւ

Նուպար (Nowpar) Տես՝ Նուբար

 

Շ


Շահասպրամ (Shahaspram) Ծաղկի անուն

Շաղիկ (Shaghik) Շաղոսկի անւան փաղաքշական ձեւ

Շաղինէ (Shaghine') Շաղ+ինէ

Շաղոսկի (Shaghoski) Շաղ+ոսկի, ոսկեգոյն մազեր ունեցող

Շաղվարդ (Shaghvard) Շաղ+վարդ

Շաղօ (Shagho') Շաղոսկի անւան կոչական ձեւ

Շամամ (Shamam) Շամամ մրգի անունից

Շամի (Shami) Շամամ անւան կրճատ ձեւ

Շամիկ (Shamik) Շամիրամ անւան փաղաքշական ձեւ

Շամիրամ (Shamiram) Ասորական առասպելական թագուհի, որի անունը կապւած է Արա գեղեցիկի հետ

 

Շամրիկ (Shamrik) Շամիրամ անւան փաղաքշական ձեւ

Շամօ (Shamo') Շամամ մրգանւան փաղաքշական ձեւ

Շառլոտ (Shar'lot) Ֆր. ամենաազնիւ եւ Քառլօ անւան իգ. ձեւ

Շար (Shar) Մրգի շարան

Շարիս (Sharis) Յուն. շնորհ, պարգեւ, զարդ

Շարմաղ (Sharmagh) Շարմաղ՝ նուրբ, քնքուշ, սպիտակ

Շարմիկ (Sharmik) Շարմաղ անւան փաղաքշական ձեւ

Շարմօ (Sharmo') Շարմաղ անւան փաղաքշական ձեւ

Շարօ (Sharo') Շարմաղ անւան կոչական ձեւ

Շափիւղ-ա (Shap'iwgh-a) Թանկագին ակնեղէն

 

Շաքէ (Shaqe') Ծ.Ա. թերեւս թուրք. տարաբախտ, անբախտ

Շէկ (She'k) Շէկ բառից

Շէկօ (She'ko') Շէկ դէմքով

Շնորհ (Shnorh) Շնորհ

Շնորհիկ (Shnorhik) Շնորհ+իկ

Շողակ-ն (Shoghak-n) Ադամանդ

Շողակաթ (Shoghakat') Շողի մի կաթիլ

Շողանուշ (Shoghanowsh) Շող+անուշ

Շողեր (Shogher) Շող+եր

Շողի (Shoghi) Շողիկ անւան տարբերակ

 

Շողիկ (Shoghik) Շող+իկ

Շողօ (Shogho') Շողեր անւան կոչական ձեւ

Շուշան (Showshan) Շուշան ծաղկանունից

Շուշանիկ (Showshanik) Շուշան անւան փաղաքշական ձեւ

Շուշիկ (Showshik) Շուշան անւան փաղաքշական ձեւ

Շուշինէ (Showshine') Շուշիկ անունից+ինէ իգականակերտ մասնիկով

 

Ո

 

Ոսկեթեր (Osket'er) Ոսկեայ թերթերով

Ոսկեծամ (Oskec'am) Ոսկի+ծամ՝ մազ

Ոսկեհատ (Oskehat) Ոսկու նման

Ոսկեհեր (Oskeher) Ոսկի+հեր՝ մազ

Ոսկի (Oski) Ոսկի

Ոսկինար (Oskinar) Ոսկի+նար՝ նուռ կամ կրամ

Ոսկում (Oskowm) Իմ ոսկին

Ոստան (Ostan) Արքունիք

Ոստիկ (Ostik) Ճիւղ բառի փաղաքշական ձեւ

Ովսաննա (Ovsanna) Եբր. օրհներգութիւն

Ովսիկ (Ovsik) Եբր. տես՝ Ովսաննա

 

Պ


Պայծառ (Payc'ar') Լուսաւոր, փայլուն

Պայծիկ (Payc'ik) Տես՝ Պայծառ

Պատւական (Patwakan) Յարգելի, պատւարժան

Պաւլինէ (Pawline') Տես՝ Փօլինէ

Պարզիկ (Parzik) Պարզ+իկ

Պերճանուշ (Pertwanowsh) Պերճի դուստր

Պերճիկ (Pertwik) Պերճուհի անւան փաղաքշական ձեւ

Պերճուհի (Pertwowhi) Պերճ անւան իգական ձեւ

Պսակ (Psak) Պսակ, թագ

Պսակուհի (Psakowhi) Պսակ+ուհի

 

Ռ


Ռազմուհի (R'azmowhi) Ռազմիկ անւան իգականացւած ձեւ

Ռաիսա (R'aisa) Յուն. անհոգ

Ռայեա (R'ayea) Ռայիսա անւան փաղաքշական ձեւ: Տես՝ Ռայիսա

Ռաշել (R'ashel) Եբր. էգ ոչխար

Ռաքել (R'aqel) Եբր. էգ ոչխար

Ռեբեկա (R'ebeka) Եբր. երինջ

Ռեգինա (R'egina) Լատ. թագուհի, տիրուհի

Ռեհան (R'ehan) Պարս. բոյսի անուն

Ռենա (R'ena) Լատ. Ռենատէ անւան փաղաքշական ձեւ

Ռենատէ (R'enate') Լատ. Վերածնւած

 

Ռենէ (R'ene') Լատ. Ռենատէ անւան փաղաքշական ձեւ

Ռեջինա (R'ejina) Լատ. Ռենատէ անւան փաղաքշական ձեւ

Ռիթա (R'it'a) Լատ. Ռիտա անւան տարբերակներից

Ռիմա (R'ima) Ա) Լատ. Հռոմ քաղաքի անունից, Բ) Ռուս. գեղեցկուհի, դուրեկան

Ռիմիկ (R'imik) Ռիմա անւան փաղաքշական ձեւ

Ռիտա (R'ita) Լատ. Մարգարիտա անւան փաղաքշական ձեւ

Ռիփսիկ (R'ip'sik) Հիփսիմէ անւան փաղաքշական ձեւ: Մեծ խորհուրդ

Ռոզ (R'oz)  Վարդ

Ռոզա (R'oza) Լատ. Ռոզ՝ վարդ բառի տարբերակ

Ռոզէթ (R'oze't') Լատ. Ռոզա անւան փաղաքշական ձեւ

 

Ռոզիթա (R'ozit'a) Ռոզէթ անւան Սպան. Եւ Իտալ. Տարբերակ

Ռոզիկ (R'ozik) Վարդ բառի փաղաքշական ձեւ

Ռոզմարի (R'ozmari) Ռոզ եւ Մարի անունների բաղադրութիւն

Ռուզան (R'owzan) Ռուզաննա անւան համառօտ ձեւ

Ռուզաննա (R'owzanna) Ռոզ եւ Աննա անունների բաղադրութիւն

Ռումինա (R'owmina) Լատ. Ռում «Հռոմ» քաղաքի անունից, ինա իգականակերտ մասնիկով

 

Ս


Սաբեթ (Sabet') Եղիսաբեթ անունից

Սաթ (Sat') Հանածոյ, բուսական խէժ դեղին եւ այլ գոյներով երբ շփւում է կայծեր եւ անուշ բուրմունք է ստանում

Սաթենիկ (Sat'enik) Սաթ+ենիկ մասնիկով

Սաթէ (Sat'e') Սաթից սարքւած

Սաթէն (Sat'e'n) Տես՝ Սաթենիկ

Սաթիկ (Sat'ik) Սաթենիկ անւան փաղաքշական ձեւ

Սաթին (Sat'in) Սաթենիկ անւան տարբերակներից: Տես՝ Սաթենիկ

Սաթինէ (Sat'ine') Սաթ+ինէ: Տես՝ Սաթ

Սաթօ (Sat'o') Սաթենիկ անւան կոչական ձեւ

Սալբի (Salbi) Պարս. Նոճի

 

Սալբինազ (Salbinaz) Պարս. Սալբի՝ Նոճի+նազ

Սալբինէ (Salbine') Սալբի անւան տարբերակ

Սալւի (Salwi) Տես՝ Սալբի

Սալւինէ (Salwine') Սալբի անւան տարբերակ

Սահականուշ (Sahakanowsh) Սահակ+անուշ

Սահանուշ (Sahanowsh) Տես՝ Սահականուշ

Սաղոմէ (Saghome') Կանանցից մէկը, որ ծառայեց Յիսուսին

Սամարիա (Samaria) Ա) Հր. Սամարիա քաղաք, Բ) Աշտարակ, Գ) Հսկողութիւն

Սանահին (Sanahin) Սրբավայրի անունից

Սանամ (Sanam) Արաբ. կուռք, աննման

 

Սանդրա (Sandra) Իտալ. Ալեքսանդրա անւան իտալերէն փաղաքշական ձեւ

Սանդուխտ (Sandowxt) Սանի աղջիկ, կոյսի անուն

Սանոտ (Sanot) Սանատրուկ թագաւորի դայեակը

Սառա (Sar'a) Եբր. տիրուհի, իշխանուհի, լուսաբաց, ոսկեայ

Սառիկ (Sar'ik) Եբր. Սառա անւան փաղաքշական ձեւ

Սասնոպար (Sasnopar) Սասունի պար, լեռնաշղթայի անուն

Սարիկ (Sarik) Սարինէ անւան փաղաքշական ձեւ

Սարինէ (Sarine') Սար+ինէ իգականակերտ մասնիկ

Սեդա (Seda) Արաբ. տիրուհի

Սեդիկ (Sedik) Սեդա անւան փաղաքշական ձեւ

 

Սելին (Selin) Տես՝ Սելինա

Սելինա (Selina) Ա) Յուն. լուսին, Բ) Ֆր. դրախտ

Սեռա (Ser'a)

Սեւանա (Sewana) Սեւանայ լճի անունից

Սեւիկ (Sewik) Սեւ+իկ՝ փաղաքշական ձեւ

Սէր (Se'r) Սէր

Սէրա (Se'ra) Սէր բառից

Սէրիկ (Se'rik) Սէր անւան գգւական ձեւ

Սէրինէ (Se'rine') Սէր+ինէ՝ իգականակերտ մասնիկով: Լատ. Հանդարտ

Սէրլի (Se'rli) Սիրով լի

 

Սիլւա (Silwa) Լատ. անտառ, այգի

Սիլւանա (Silwana) Լատ. Սիլւա անւան տարբերակ

Սիմա (Sima)  Ա) Հռիփսիմա անւան գգւական տարբերակ, Բ) Արաբ. դէմք, երես

Սինամ (Sinam) Ժող.՝ սիրամարգ թռչնանունից

Սիս (Sis) Սիս քաղաքի անունից

Սիսիան (Sisian) Քաղաք Հայաստանում

Սիրամ (Siram) Սիրամարգ թռչնանւան յապաւում

Սիրամայր (Siramayr) Տես՝ սիրամարգ

Սիրամարգ (Siramarg) Թռչնանուն

Սիրայգ (Sirayg) Սիրոյ այգաբաց

 

Սիրան (Siran) Սիրանուշ անւան կրճատ ձեւ

Սիրանուշ (Siranowsh) Սէր+անուշ

Սիրաչ (Sirach) Գեղեցիկ աչքեր ունեցող

Սիրարփի (Sirarp'i) Սէր+արփի՝ արեգակ

Սիրմա (Sirma) Սիրամարգ թռչնանւան յապաւում

Սիրիկ (Sirik) Սիրանուշ անւան փաղաքշական ձեւ

Սիրով (Sirov) Սիրով

Սիրվարդ (Sirvard) Սէր+վարդ

Սիրուն (Sirown) Գեղեցիկ

Սիրունիկ (Sirownik) Սիրուն անւան փաղաքշական ձեւ

 

Սիրուշ (Sirowsh) Սիրանուշ անւան կրճատ ձեւ

Սիւնէ (Siwne') Թերեւս սիւն բառից ստեղծւած անուն

Սկառլետ (Skar'let) Լատ. ծիրանի գոյն

Սնարիկ (Snarik) Ա) Սնար՝ յենարան, Բ) Լեռան գագաթ+իկ փաղաքշական մասնիկով

Սոխակ (Soxak) Թռչնանունից սերած անուն

Սողոմէ (Soghome') Եբր. Սողոմոն՝ արամ. «Շալման աստծոյ պաշտող»

անւան իգականացւած ձեւ: Յուն. Սալոմէ

Սոմա (Soma) Հնդկական աստւածուհու անուն

Սոնա (Sona) Բարձրահասակ օրիորդ

Սոնիա (Sonia) Տես՝ Սոնա

Սոնիկ (Sonik) Սոնա անւան փաղաքշական ձեւ

 

Սոփի (Sop'i) Տես՝ Սոֆիա

Սոփօ (Sop'o') Տես՝ Սոֆիա

Սոֆի (Sofi) Տես՝ Սոֆիա

Սոֆիա (Sofia) Յուն. Իմաստութիւն

Սոֆիկ (Sofik) Տես՝ Սոֆիա

Սւետ (Swet) Տես՝ Սւետլանա

Սւետլանա (Swetlana) Ռուս. լուսաւոր, մաքուր

Ստելլա (Stella) Լատ. աստղ

Սրբուհի (Srbowhi) Սուրբ+ուհի

Սրբօ (Srbo') Սրբուհի անւան կոչական ձեւ

 

Սուսա (Sowsa) Ծ.Ա. թերեւս Սուսան անւան կրճատ ձեւ

Սուսան (Sowsan) Եբր. շուշան ծաղիկի անւան տարբերակ

Սուսաննա (Sowsanna) Ա) Տես՝ Սուսան, Բ) Ռուս. Սպիտակամորթ

Սուրբիկ (Sowrbik) Սրբուհի անւան փաղաքշական ձեւ

Սեւան (Sewan) Սեւանայ լճի անունից

Սեւանա (Sewana) Սեւանայ լճի անունից

Սօսէ (So'se') Սօս անւան իգականացւած ձեւ

Սօսիկ (So'sik) Սօսէ անւան փաղաքշական ձեւ

Սօսուն (So'sown) Լեռնային գեղեցիկ կարմիր ծաղիկ

 

Վ


Վալենթին (Valent'in) Լատ. ուժեղ, առողջ

Վալենտինա (Valentina) Տես՝ Վալենթին

Վալեր (Valer) Լատ. Վալերիա, Վալերիանոս անւան իգական ձեւ

Վալերիկ (Valerik) Տես՝ Վալեր, Վալերի անւան փաղաքշական ձեւ

Վալէն (Vale'n) Վալենթին անւան կրճատ տարբերակ

Վալիկ (Valik) Ա) Վալենթին անւան փաղաքշական ձեւ, Բ) Վալեր անւան փաղաքշական ձեւ

Վահանուշ (Vahanowsh) Վահանի աղջիկ

Վանա (Vana) Վանին պատկանող

Վանան (Vanan) Վանենի անւան կրճատ ձեւ

Վանենի (Vaneni) Գոհարեղէնի անունից

 

Վանէ (Vane') Վանենի անւան տարբերակ

Վանինէ (Vanine') Թերեւս Վանենի անւան տարբերակ կամ Վան անունը, ինէ իգական մասնիկով

Վանլալա (Vanlala) Վանի լալա՝ կակաչ

Վանուհի (Vanowhi) Վանեցի օրիորդ կին

Վառվառ (Var'var') Տես՝ Վառվառէ

Վառվառէ (Var'var'e') Յուն. բարբարա, բարբարոսուհի

Վարդ (Vard) Վարդ ծաղկանունից

Վարդակ (Vardak) Փոքր վարդ

Վարդանոյւ (Vardanoyw) Վարդան+անուշ, Վարդանի աղջիկ

Վարդանուհի (Vardanowhi) Տես՝ Վարդուհի

 

Վարդեթուփ (Vardet'owp') Վարդ+թուփ

Վարդեհատ (Vardehat) Վարդի նման

Վարդենի (Vardeni) Վարդի թուփ

Վարդենիկ (Vardenik) Վարդենի անւան փաղաքշական ձեւ

Վարդենիս (Vardenis) Աւան՝ Հայաստանում

Վարդեր (Varder) Ա) Վարդ+եր, Բ) Վարդիթեր եւ Վարդերես անունների փաղաքշական ձեւ

Վարդերես (Varderes) Վարդի նման գեղեցիկ

Վարդէ (Varde') Վարդից

Վարդիթեր (Vardit'er) Վարդ+թերթ

Վարդինէ (Vardine') Վարդենի

 

Վարդիշաղ (Vardishagh) Վարդ+շաղ, վարդի վրայի ցօղ

Վարդոսկի (Vardoski) Վարդ+ոսկի

Վարդոց (Vardoc) Վարդերի ծաղկանոց

Վարդուհի (Vardowhi) Վարդանուհի անւան կրճատ ձեւ

Վարդուշ (Vardowsh) Վարդուհի անւան գգւական ձեւ

Վարդուրախ (Vardowrax) Վարդ+ուրախ

Վարդօ (Vardo') Վարդուհի անւան կոչական ձեւ

Վարսագեղ (Varsagegh) Գեղեցիկ մազեր ունեցող

Վարսենիկ (Varsenik) Լաւ մազեր ունեցող

Վարսիկ (Varsik) Վարսենիկ անւան փաղաքշական ձեւ

 

Վարսօ (Varso') Վարսենիկ անւան կոչական ձեւ

Վեհանուշ (Vehanowsh) Վեհ+անուշ՝ աղջիկ

Վեհիկ (Vehik) Վեհանուշ անւան փաղաքշական ձեւ

Վեհուհի (Vehowhi) Հայ. Վեհ, վսեմ բառից+ուհի

Վեհուշ (Vehowsh) Տես՝ Վեհանուշ

Վեհօ (Veho') Վեհանուշ անւան կոչական ձեւ

Վերա (Vera) Ռուս. յոյս, հաւատք

Վերգին (Vergin) Լատ. կոյս

Վերժիկ (Verjhik) Ա) Յաւերժիկ անւան փաղաքշական ձեւ, Բ) Վերգինէ անւան Վերժինէ ձեւի փաղաքշ. ձեւ

Վերժին (Verjhin) Լատ. Կոյս

 

Վերժինէ (Verjhine') Ա) Վերժիկ անւան տարբերակ, տես՝ Վերժիկ, Բ) Լատ. Կոյս

Վերոն (Veron) Լատ. Վերոնիկա անւան կրճատ ձեւ

Վերոնիկա (Veronika) Լատ. ճշմարիտ տեսիլ

Վիկտոր (Viktor) Տես՝ Վիկտորիա

Վիկտորիա (Viktoria) Լատ. յաղթել

Վիոլեթ (Violet') Տես՝ Վիոլետա

Վիոլետա (Violeta) Լատ. Մանիշակ՝ անմեղութիւն եւ քնքշութիւն

Վիքի (Viqi) Վիկտորիա անւան փաղաքշական ձեւ

Վոլգա (Volga) Գետի անուն Ռուսաստանում

Վրէժուհի (Vre'jhowhi) Վրէժ անւան իգական ձեւ

Վուշ (Vowsh) Վուշ՝ բամբակի ծաղիկ

 

Տ


Տաթեւիկ (Tat'ewik) Տաթեւ վանքի անունից

Տաճատուհի (Tatwatowhi) Տաճատ անւան իգական ձեւ: Կազմակերպիչ անւան ձեւ եւ տարբերակ

Տենչալի (Tenchali) Ցանկալի

Տիգրանուհի (Tigranowhi) Տիգրան+ուհի

Տիգուշ (Tigowsh) Տիգրանուհի անւան փաղաքշական ձեւ

Տիրամայր (Tiramayr) Տէր+մայր, ակնարկ Մարիամ Աստւածածնին

Տիրուհի (Tirowhi) Տէր բառի իգական ձեւ

Տուշպա (Towshpa) Վան քաղաքի պատմական անուն

 

Ց


Ցելլա (Cella) Ստելլա անւան տարբերակ

Ցոլեր (Coler) Ցոլ բառի յօգնակին

Ցոլինէ (Coline') Ցոլ՝ լոյսի ճառագայթ+ինէ իգականակերտ մասնիկ

Ցօղանուշ (Co'ghanowsh) Ցօղ+անուշ

Ցօղիկ (Co'ghik) Ցօղ՝ արեգակի ճառագայթ բառի փաղաքշական ձեւ

 

Իւ


Իւղաբեր (Iwghaber) Իւղ՝ միւռոն բերող, ժող. Օղաբեր, Ուղաբեր

Իւղիկ (Iwghik) Իւղաբեր անւան փաղաքշական ձեւ

 

Ու


Ուստիան (Owstian) Լատ. արդար

Ուստիանէ (Owstiane') Լատ. արդար

Ուստիկ (Owstik) Ուստիան անւան փաղաքշական ձեւ

Ուրարտու (Owrartow) Ուրարտու պատմական ցեղ եւ երկրի անուն պատմական Հայաստանի տարածաշրջանում: Համարւում են Հայ ժողովրդի նախնիները

 

Փ


Փամելա (P'amela) Ծ.Ա. Վէպի անուն

Փայլանուշ (P'aylanowsh) Փայլ+անուշ, գեղեցիկ փայլ ունեցող իգական ձեւ

Փայլիկ (P'aylik) Փայլուն անւան փաղաքշական ձեւ

Փայլուն (P'aylown) Փայլ ունեցող

Փառան (P'ar'an) Փառանձեմ անւան կրճատ ձեւ

Փառանձեմ (P'ar'and'em) 4-րդ դարից եկած անուն

Փառիկ (P'ar'ik) Փառանձեմ անւան փաղաքշական ձեւ

Փառինա (P'ar'ina) Փառանձեմ անունից

Փառքուհի (P'ar'qowhi) Փառք+ուհի՝ իգականակերտ մասնիկ

Փառօ (P'ar'o') Փառիկ անւան կոչական ձեւ

 

Փարելի (P'areli) Փարել՝ գրկել, սիրել բառից, ողջագուրւելի

Փերոն (P'eron) Տես՝ Վերոն

Փերուզ (P'erowz) Տես՝ Փիրուզ

Փեփրոն (P'ep'ron) Յուն. Նոյնն է Փեփրոնէ

Փեփրոնէ (P'ep'rone') Յուն. Ֆեբրոնիա անունից

Փերի (P'eri) Գեղեցիկ եւ բարի ոգի, հեքիաթային գեղեցկուհի

Փթիթ (P't'it') Ծիլ, ծաղկած

Փիրուզ (P'irowz) Պարս. երկնագոյն քարի անուն

Փնջիկ (P'njik) Տես՝ Փունջիկ

Փօլէթ (P'o'le't') Փօլ անւան իգական տարբերակ

 

Փօլին (P'o'lin) Տես՝ Փօլինէ

Փօլինէ (P'o'line') Փօլ+Փօլինուս ար. Լատ. Փոքր անւան իգական ձեւ

Փիւնիկ (P'iwnik) Առասպելական թռչունի անուն

Փունջիկ (P'ownjik) Փունջ+իկ փաղաքշական մասնիկով

 

Ք


Քաթի (Qat'i) Տես՝ Քաթրին

Քաթրին (Qat'rin) Յուն. Մաքուր հայկականացւած ձեւը Կատարինէ անունի

Քաղցրիկ (Qaghcrik) Քաղցր ածականից

Քաղցրենի (Qaghcreni) Քաղցր բառից+ենի ածականով

Քարմելա (Qarmela) Եբր. այգի

Քամելիա (Qamelia) Մի տեսակ գեղեցիկ թուփ եւ նրա ծաղիկը

Քարմէն (Qarme'n) Քարմելա Եբր. Անւան իսպաներէն տարբերակը

Քարոլ (Qarol) Տես՝ Քարոլին

Քարոլին (Qarolin) Լատ. ազնիւ հոգի ունեցող, Չարլզ, Քառլօ անունների իգական ձեւը

Քիթի (Qit'i) Տես՝ Քաթրին

 

Քլարա (Qlara) Լատ. մաքուր

Քլարիկ (Qlarik) Քլարա անւան փաղաքշական ձեւ

Քլարիս (Qlaris) Քլարա անւան Ֆր. տարբերակ, փաղաքշական ձեւով

Քլօդիա (Qlo'dia) Լատ. Քլօդիոս անւան Ֆր. ձեւ

Քրիստինէ (Qristine') Յուն. Յիսուս-Քրիստոսին պատկանող, հետեւորդ, քրիստոնիա

Քնար (Qnar) Քնար նւագարանի անունից, տաւիղ

Քնարիկ (Qnarik) Քնար անւան փաղաքշական ձեւ

Քնքուշ (Qnqowsh) Քնքոյշ

Քրմանուշ (Qrmanowsh) Քուրմ՝ հեթանոսական կրօնների քահանայ+անուշ

Քրմուհի (Qrmowhi) Քուրմ անւան իգական ձեւ

 

Օ


Օդէթ (O'de't') Ֆր. Օթիլիա անունից սերւած՝ հայրենիք

Օդէ (O'de') Ծ.Ա. մայր: Սանատրուկի եւ Աբգար թագաւորի քրոջ անունը

Օդէնի (O'de'ni) Օդէ անւան տարբերակը

Օժէն (O'jhe'n) Յուն. Եւգինէ անւան Ֆր. ձեւ

Օժիկ (O'jhik) Յուն. Եւգինէ անւան տարբերակ: Ֆր. Օժենի անւան իգականացւած ձեւ

Օղեր (O'gher) Օղ+եր զարդի տեսակ, ականջող

Օսան (O'san) Տես՝ Ովսաննա

Օսէ (O'se') Օսիկ անւան կոչական ձեւ

Օսիկ (O'sik) Օսան անւան փաղաքշական ձեւ

Օվսան (O'vsan) Տես՝ Օվսաննա

 

Օվսաննա (O'vsanna) Փրկիր մեզ Տէր

Օրիկ (O'rik) Օրի անւան փաղաքշական ձեւ, օր բառից

Օֆելեա (O'felea) Տես՝ Օֆելիա

Օֆելիա (O'felia) Յուն. օգնութիւն

Օֆիկ (O'fik) Օֆելիա անւան փաղաքշական ձեւ

 

Ֆ


Ֆիմի (Fimi) Ա) Յուն. Եւփինէ անունից: Բարի բախտ բերող, Բ) Աղօթքից առաջ տիրող լռութիւն

Ֆիոնա (Fiona) Գեր. շէկ, սպիտակ

Ֆլոր (Flor) Տես՝ Ֆլորածաղիկ, ծաղիկների աստւածուհի

Ֆլորա (Flora) Լատ. ծաղիկ, ծաղիկների աստւածուհի

Ֆրիդա (Frida) Լատ. Վինիֆրէդ սրբուհու անունից սերւած

 

Ա  Բ  Գ  Դ  Ե         Զ  Է  Ը  Թ  Ժ  Ի  Լ  Խ  Ծ  Կ  Հ  Ձ  Ղ  Ճ  Մ  

Յ  Ն  Շ  Ո  Չ  Պ  Ջ  Ռ  Ս  Վ  Ւ  Ր  Ք  Տ  Փ  Ց  Օ  Ֆ